ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միություն / Բանկերի և Ֆինվարկ. կազմ. ՃՀՄ/ Գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում 28.03.2002թ. վկայական 03Ա 053087, գրանցման համար` 211.150.00373:

- կազմավորվել է Երևան քաղաքի Պետական բանկերի և խնայդրամարկղների արհմիությունների միացյալ կոմիտեի բազայի վրա/1977թ./

- ՃՀՄ հիմնադիրներն են ` ՀՀ Կենտրոնական Բանկ,Հայխնայ, Հայներարտ,Անելիք,Զարգացման,Հայագրո բանկերի և Հայինկախացիայի վարչության արհմիութենական կազմակերպությունները:

- ՃՀՄ իր աշխատանքները կազմակերպում է Կանոնադրության, Ռազմավարական Ծրագրի պահանջների ներքո,որոնցում իրենց ուրույն տեղն են գտնում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության,սկզբնական արհմիութենական կազմակերպությունների հետ կապերի ամրապնդման,արհմիության յուրաքանչյուր անդամի հետ անհատական մոտեցում ձուցաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների և այլ հարցեր.

- տնտեսվարման շուկայական հարաբերությունների անցկացման պայմաններում իր գործունեության առաջնահերթ խնդիրն է համարում աշխատողների սոցիալ-տնտեսական շահերի արտահայտումը և պաշտպանությունը ,որոնց կյանքի կոչելու վառ ապացույցն է ՀՀ ԿԲ, ՃՀՄ, ՀՀ ԲՄ միջև կնքվաց եռակողմ Համաձայնագիրը.

- հանդիսանում է համաշխարհային արհմիության UNI անդամ 01.10.2001 թ.,որի գրասենյակը գտնվում է Շվեցարիայի Նեոն քաղ., ըրոց աշխատանքի շնորհիվ ՃՀՄ համագործակցում է աշխարհի նմանատիպ արհմիությունների հետ.

- 2002 թ. նոյեմբերի 26-ից անդամակցում է Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի հետ.

- ՃՀՄ կից գործում է Հոգաբարձունների Խորհուրդ ը,որի ուշադրության կենտրոնում են համակարգի չաշխատող թոշակառուները` իրենց առօրյա հոգսերով.

-ավանդաբար համակարգի աշխատողների շրջանում անց ե կացնում սոցիոլոգիական ուսումնասիրություններ,որոնց ամփոփման արդյունքում անհատական աշխատանքների նորարոր ծրագրեր են առաջանում

կոլեկտիվի անդամների շահերի արտահայտման և դրանց պաշտպանության կարևոր փաստաթուղթը գործատուի և արհկոմի միջև կնքված կոլեկտիվ պայմանագիրն է ,որն իր մեջ նեռարում է արդյունավետ տնտեսավարում սպառմանն ուղղված միջոցների արդարացի բաշխում,կադրերի մասնագիտական պատրաստում և վերապատրաստում,նրանց աշխատանքի և առողջության պաշտպանության հարցերի լուծում,սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում ` ի շահ աշխատողների բարօրության.

- մշտական մեթոդական աջակցություն է ցուցաբերում արհկոմներին.

- ՃՀՄ մեծ տեղ է հատկացնում արհմիութենական ակտիվի ուսուցմանը.

ՃՀՄ նախագահ Լաուրա Սեդրակի Հակոբյան`

ծնված 1952թ. մարտի 6-ին,կրթությունը բարձրագույն`օտար լեզվի մասնագետ:

1977-1985թ. աշխատել է ԽՍՀՄ Վնեշտորգբանկի Երևանյան բաժանմունքում:

1985-2002թ. ընտրվել է Երևանի Բանկերի և Խնայդրամարկղների աշխատողների արհմիության միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնում:

2002թ. ընտվել է Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության նախագահ, որտեղ աշխատում է մինչ օրս:

Սահակյան Հասմիկ

ՃՀՄ հաշվապահ(1997թ-ից)

Հակոբյան Թամարա

ՃՀՄ գործավար(2013թ-ից)

Հակոբյան Աշխեն

ՃՀՄ սոցիոլոգ(2013թ-ից)

Ինչ է տալիս Ճյուղային Արհմիությունը այսօր

ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիությունը կոչված է աշխատողների աշխատանքնյին շահերի պաշտպանությանը, մասնագիտական խորհրդատվությունների անցկացմանը, ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հետ կապված հարցերի պարզաբանմանը, միջազգային արհմիութենական կառույցների ինտեգրմանը և առաջավոր փորձի ներդրմանը, սոցիոլոգիական հարցումների և մերձեցման երեկոների անցկացմանը, համակարգի կենսաթոշակատուներին և սոցիալապես անապահով խավերի ֆինանսական աջակցության ցուցաբերմանը և այն ամենին ինչը կնպաստի աշխատողների կենսամակարդակի և բարօրության բարձրացմանը:

W3C - Valid XHTML 1.0 TransitionalW3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.